|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ԶՈւ-ն լայնածավալ զորավարժություն է իրականացնում Հայաստանի հետ սահմանի մոտակայքում` Կարսի նահանգում:
Ըստ aa.com.tr կայքի` «Ձմեռ-2019» կոչվող զորավարժությանը մասնակցում է 15 երկիր, որոնցից 7-ը` որպես դիտորդ: Մասնակցում է 1446 զինծառայող, 545 տեխնիկա և 790 զինատեսակ: Ադրբեջանից մասնակցում է Նախիջևանում տեղակայված մի ստորաբաժանում:
Հաղորդվում է, որ զորավարժության ընթացքում կիրառվել է տեղական արտադրության սպառազինություն:
Զորավարժությանը ընթացքին հետևել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: