կարևոր
4750 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-17 20:15
Քաղաքական

Թուրքիան Ղարսում՝ Հայաստանի սահմանի երկայնքով միջազգային համատեղ զորավարժություններ է իրականացնում. Համբարձումյան

Թուրքիան Ղարսում՝ Հայաստանի սահմանի երկայնքով միջազգային համատեղ զորավարժություններ է իրականացնում. Համբարձումյան

Թուրքիան Ղարսում՝ Հայաստանի սահմանի երկայնքով « Ձմեռ 2023» միջազգային համատեղ զորավարժություններ է իրականացնում: Դրան մասնակցում են ութ պետություններ, այդ թվում Ադրբեջանը: Զորավարժությունները տևելու են մինչև փետրվարի երկուսը: 

Ղարսից մի քիչ արևելք Ադրբեջանի իշխանությունները փակել են Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը:

Հայ ժողովրդին միջազգային ասպարեզում ներկայացնում է պատմական դավաճանը, միջազգային մասշտաբի հանցագործը, ով մի կողմից հակահայկական պայմանավորվածություններ է ձեռք բերում, մյուս կողմից՝ դրանք խախտում ու երկիրը գցում նորանող ողբերգությունների մեջ:

Հայոց պարլամենտում չկա մի ուժ, որը ներկա վիճակին ադեկվատ գործողություններ է անում, խոսք է ասում:

Հայաստանը դարձել է թուրքական լրտեսների օջախ: Իշխանական պատգամավորները, նրանց սատելիտները հայտարարում են, որ ռուսների ներկայությունը Հայաստանում սպառնալիք է ստեղծում թուրքերի համար և որ նրանք պետք է հեռանան:

Օրումեջ կաշառակեր, վեց ամսականի հղու փորով գեներալներ են բռնում, հետո բաց են թողնում, հետո էլի են բռնում:

Հայերը զբաղված են իրար ուտելով, յուղոտ պաշտոնների համար կռիվ տալով, իսկ մի մասն էլ նախապատրաստվում է Երևանի քաղաքի ընտրություններին:

Կոստանդնուպոլսի (Ստամբուլ ) Շիշլի թաղամասում գտնվող Գալաթասարայի ՝ Ալի Սամի Յեն ստադիոնի մուտքի վրա գրված է՝ բարի գալուստ դժոխք: Երևի ժամանակն է, որ նման մի պաստառ էլ փակցվի Զվարթնոց օդանավակայանում:

Արթուր Համբարձումյան

ՔՊ համահիմնադիր եւ նախկին անդամ