Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի նախատեսում պաշտոնաթող լինել` չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում: Այս մասին հաղորդում է Le Nouvelliste թերթը:
«Ես՝ պետության ղեկավար Ժովենել Մոյիզս, երկիրը չեմ հանձնի զինված խմբավորումների ու թմրավաճառների ձեռքը», - հայտարարել է նա՝ հինգշաբթի երեկոյան հանդես գալով ազգին հղած ուղերձով:
Նախագահն ընդգծել է, որ «լսում է ժողովրդի ձայնը և գիտի նրան հուզող խնդիրների մասին»: Նրա խոսքով՝ «կառավարությունը միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման համար»:
Հայիթին ընդգրկած զանգվածային բողոքների զոհ է դարձել առնվազն յոթ մարդ: Զոհերից վերջինը երիտասարդ է, որին սպանել են Պորտ օ Պրենսի նախագահական պալատից բառացիորեն մի քանի մետր հեռու: Նաեւ` ոստիկանության և ցուցարարների ընդհարումների ընթացքում վիրավորվել է մի լրագրող:
Բողոքի ակցիաների մասնակիցների հիմնական մասը ամենաաղքատ շրջանների բնակիչներն են, որոնք պահանջում են նախագահ Ժովենել Մոյիզի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով քաղաքացիներին ամենաանհրաժեշտ բաներով ապահովել չկարողանալու մեջ: