Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայիթիում զինված ավազակախմբերն ապրիլի 3-ին թալանել են Ազգային գրադարանը՝ վտանգի տակ դնելով երկրի ժառանգության համար կարևոր պատմական փաստաթղթերը: Այդ մասին հաղորդում է France 24 պարբերականը։
Նշվում է, որ գրադարանի տնօրեն Դանժելո Նեարդը AFP գործակալությանը հայտնել է, որ Հայիթիի պատմությունը վտանգի տակ է։ Նա նշել է, որ հաստատության հավաքածուի մեջ կան հազվագյուտ փաստաթղթեր, որոնք ավելի քան 200 տարվա են և կարևոր նշանակություն ունեն Հայիթիի ժառանգության համար։ Նա անհանգստանում է, որ դրանք կարող են այրվել կամ վնասվել ավազակների կողմից:
Անցած շաբաթ հարձակման են ենթարկվել նաև Հայիթիի երկու համալսարաններ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է գրոհները երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի կրթական հաստատությունների վրա:
Գործող կառավարության բացակայության պայմաններում զինված ավազակախմբերը վերահսկողություն են հաստատել Հայիթիի մայրաքաղաքի և շրջանների մի մասի վրա։ Երկրում բռնություններ են տիրում փետրվարից, երբ ավազակախմբերը հարձակվեցին ոստիկանական բաժանմունքների, բանտերի, օդանավակայանի և նավահանգստի վրա։ Մարտին վարչապետ Արիել Հենրին հայտարարել է, որ հրաժարական կտա, որպեսզի երկրում ստեղծվի անցումային խորհուրդ։