|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արտակարգ նիստ է հրավիրել նույն օրը Արմավիրի մարզի «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքների մասնակցող ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Սատկո» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի թափքում գտնվող ժամկետային զինծառայողներից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի քաղաքային հիվանդանոց: Ժամկետային զինծառայող, ավագ, 21-ամյա Հայկ Արշակի Դավթյանը մահացել է Արմավիրի հիվանդանոցում:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի տեղեկացմամբ` ներկա պահին միջադեպի կապակցությամբ անցկացվում է ծառայողական քննություն, որի արդյունքների հիման վրա էլ նախարարը համապատասխան որոշումներ կկայացնի:
Մեր տեղեկությունների համաձայն` արտակարգ նիստին մասնակցել են նաեւ միջադեպի պատասխանատու հրամանատարները, որոնք խիստ նկատողություն են ստացել, սակայն չի բացառվում, որ նրանց ազատեն աշխատանքից: