կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 17:06
Արցախ

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:


Երկրի ղեկավարն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:


Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից: