Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում մի քանի լրագրողներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է վերաբերվում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի` «սև սգո սերվիս կբերենք» հայտարարությանը:
«Չեմ հասցրել ծանոթանալ, բայց եթե այդպիսի բան է ասել, ես իր բառերով պատասխանեմ` պարո'ն Մարուքյան, էդ ինձ սպառնը՞մ եք, ճի՞շտ եմ հասկացել մեսիջները»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Մարուքյանն ասում է նաև, որ ԱԺ դահլիճում ծափահարությունները մանկապարտեզ էին հիշեցնում, նա պատասխանեց, թե Փաշինյանի հռետորական խոսքն այնքան ազդեցիկ էր, որ չծափահարելն անհնար էր:
«Թող Մարուքյանի խոսքն էլ այնքան ազդեցիկ լինի, որ իրեն էլ ծափահարենք: Այո, այս ԱԺ-ում նման բան կարող էր տեղի ունենալ: Փաշինյանը բազմահազար քաղաքացիների առաջ էլ է նման լավ ելույթներ ունեցել ու ծափահարությունների արժանացել: Եթե նկատել եք` վարչապետի` առաջին օրվա ելույթից հետո չենք ծափահարել, ծափահարել ենք միայն այսօր, որովհետև ոգեշնչվել ենք` որպես մարդ, որպես քաղաքացի: Ինձ համար տպավորիչ էր, ու չէի կարող չծափահարել,- ասաց պատգամավորը: