կարևոր
544 դիտում, 59 րոպե առաջ - 2026-11-02 16:22
Աշխարհ

Կրեմլում գնահատել են Ուկրաինայով գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը

Կրեմլում գնահատել են Ուկրաինայով գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկա իրավիճակում Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումը քիչ հավանական է։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այս պահին նման ծրագրերի իրականացումն անհնար է։

Պեսկովը նշել է, որ ապագայում հարցի լուծումը կախված կլինի գնորդների ցանկությունից և վաճառողների հնարավորություններից։ Նա նաև ընդգծել է, որ գազի համաշխարհային շուկան շատ ավելի մեծ է, քան եվրոպականը, իսկ տնտեսական աճի հիմնական կենտրոններն այսօր գտնվում են ոչ թե Եվրոպայում, այլ Գլոբալ հարավում։