|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև լիազորությունները ժամանակավորապես դադարեցված՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքներից մի քանիսին. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ կամ ի՞նչ հիմքերով է Սանասարյանը մեղադրում Ձեզ և ձեր ընտանիքին կոռուպցիոն սկանդալների մեջ, Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ ծիծաղով է վերաբերվում այդպիսի մեղադրանքներին:
«Բազմիցս արձագանքել եմ՝ իմ ընտանիքը որևէ բժշկական հաստատություն չունի, իսկ պետպատվերի շրջանակներում գումարների տրամադրման ընթացակարգը հայտնի է բոլորին: Երբ ես լսում էի այդ ամենը, քիչ էր մնում մտածեի, թե Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ կարող է մեղադրել պարոն Սանասարյանը: Ես Դավիթ Սանասարյանին արդեն մի հանրային խորհուրդ տվել եմ, բայց ոնց որ թե նա չի պատրաստվում հետևել այդ խորհրդին: Ես Դավիթ Սանասարյանի հետ անձնավորված որևէ խնդիր չունեմ, մենք չենք շփվում իրար հետ»,- ասաց Արսեն Թորոսյանը: