Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ սուտը դարձյալ գլուխ է բարձրացրել, ուզում եմ անկեղծ զրուցենք իրար հետ այս էջում։ Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում: Իմ, մեր գույնը եռագույնն է: Շարժումն էլ` հաշտության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։
«Անշուշտ, մեր շարքերին միանում են մարդիկ, որոնք շատերիդ համար, միգուցե, սիրելի չեն: Երբեմն իմ կողքով էլ քայլում են գործիչներ, որոնց գաղափարները, քաղաքական հայացքները բնավ չեմ կիսում: Տեսնում եմ մարդկանց, որոնց անցած ճանապարհը, մեղմ ասած, չի հիացնում ինձ: Ինքս էլ սուրբ չեմ:
Բայց Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության, ոչ թե աթոռակռիվ: Ու եթե իսկապես հայտնվեն ջուր պղտորողներ, ոչ թե նեղացկոտ պատանու նման հեռանալու եմ, այլ շարունակելու եմ պայքարը: Իրենք պիտի հեռանան մեր շարքերից, ոչ թե՝ ես ու դուք:
Տարածված վարկաբեկող տեսանյութերը, թեզերը կեղծ են, տարիներ առաջ ասված, կոնտեքստից կտրված: Ու մեզ վրա հարձակված համակարգը ևս մեկ անգամ ցույց է տալիս` սուտ է և ստի հայր»։