|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.5 |
| EUR | ⚊ | € 403.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.4452 |
| GBP | ⚊ | £ 483.21 |
| GEL | ⚊ | ₾ 138.87 |
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Պալաս» առևտրի կենտրոնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյան, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ։ Բժիշկները տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև հրշեջների աշխատանքների ավարտը։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված առևտրի կենտրոնի տաղավարներում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն առևտրի կենտրոնին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը, որտեղ էլ պարզում են, թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։