կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 14:54
Հասարակություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում. Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում. Արմեն Մուրադյան

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։ 

Այս մասին փետրվարի 8-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբՀայրենիքի պաշտպանի կենտրոնումիր  ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝  մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝  3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել էր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», որի ընթացքում խոստացել էր կենտրոնում բուժում ստացած զինվորականներին աշխատանքի վերցնել ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իհարկե, համապատասխան պահանջների բավարարման դեպքում:

«Նոր շրջում էինք պարոն Մուրադյանի հետ, խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին: Ինձ ասացին, որ  հնարավոր է մենք մեր պահանջները ներկայացնենք, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, կնախապատրաստվեն, ուսումնական պրոցեսը կանցնեն եւ կգան աշխատանքի: Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի, և  այն զինվորները,  սպաները, որոնք վիրավորվել են ծառայության ընթացքում, ամեն դեպքում ոգով սպաներ ու զինվորներ են։ Եվ եթե որոշակի  առողջական խնդիրներից ելնելով` պաշտպանության նախարարությունում չեն կարող շարունակել աշխատանքը, ապա ԱԱԾ–ում աշխատանքը նրանց համար ևս շատ հետաքրքիր և  ոգևորող կլինի»,-ասել էր նա: