Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ճշմարտությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ինքն օրեր առաջ մեկնել է Բելառուս՝ լուծելու տհաճ պատմությունների մեջ հայտնված և կալանավորված որդու՝ Նվեր Մուրադյանի խնդիրները:
«Ես Բելառուսում չեմ եղել, սուտ պատմություններ են»,- ասաց նա՝ հայտարարելով նաև. «Իմ որդու գործերը լավ են, ազատության մեջ է: Իմ որդին 35-40 տարեկան, չափված-ձևված տղա է, ոչ մի պատմության մեջ էլ չի ընկել»:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակում կար այն մասին, թե Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր նրանով, որ նա մեկնել էր արտերկիր՝ որդու ազատության հարցերը լուծելու: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի իրացման կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, ինչպես սկզբում էր ասվում, այլ՝ Բելառուսում: Տեղեկացնենք նաև, որ, ըստ տեղեկությունների, Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա:
Հարցին, թե որտե՞ղ է որդին, Հայաստանո՞ւմ է, Մուրադյանը, ըստ էության, չպատասխանեց՝ ասելով միայն, թե դա իր որդու գործն է, ու շտապ հեռացավ:
Ի դեպ, պատգամավորը խոստացավ լրջորեն զբաղվել մամուլի հրապարակումներով, այսինքն՝ դատական գործընթացներ սկսել, «սուտ տեղեկություններ տարածելու համար»: