|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր, այդ թվում` Բեռլին-Երևան ուղիղ չվերթերը:
«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ:
Հավելենք, որ անցած տարվա ամռանը կտրուկ բարձրացել են կերոսինի գները, միաժամանակ իջել է եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Միևնույն ժամանակ, ինքնաթիռների մատակարարման լուրջ դանդաղումներ են եղել, իսկ ընկերության ավիապարկը տեխնիկական ծառայությունների կարիք ուներ։ Ավիաընկերությունը 15 մլն եվրոյի կարիք ունի: Ֆինանսական խնդիրների պատճառով այն չի կարողացել վճարել 1,1 հազար աշխատակիցների աշխատավարձը։