|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածքներում տեղում է ձյուն:
Փակ են Մաստարա - Լանջիկ - Սառնաղբյուր, Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։