Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերություններ չի կառուցում ի վնաս մյուս երկրների: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը:
Հիշեցնենք, որ Կարասինը ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: «Երկրում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում»,- ասել է նա:
«Ցանկանում ենք հիշեցնել, որ մենք բազմիցս նշել ենք` Հայաստանը հետևողականորեն իր հարաբերություններն է կառուցում այլ երկրների հետ ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերությունները ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս կլինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: