|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ի քաղաքական տարածությունում նախագահական ընտրություններից հետո, անոմալիա է. հայտնում է РИА Новости-ն: Նա այդ մասին ասել է ամերիկացի փորձագետների խմբի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք հիանալի հասկանում ենք անոմալիան, որը ստեղծվել է ԱՄՆ-ի քաղաքական տարածությունում` կապված ընտրությունների հետևանքների հետ, որոնք Դեմոկրատական կուսակցությունը չի կարողանում ընդունել»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև հավելել է, որ ՌԴ-ի համար անընդունելի են ԱՄՆ-ում կատարվող բոլոր բացասական իրադարձությունների մեջ ՌԴ-ին մեղադրելու փորձերը: