կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 14:14
Հասարակություն

Դպրոցներում դասավանդվող առարկաների վերանայումն ու դրանց փակվելը տարբեր բաներ են. ԿԳ նախարար

Դպրոցներում դասավանդվող առարկաների վերանայումն ու դրանց փակվելը տարբեր բաներ են. ԿԳ նախարար

Դպրոցներում դասավանդվող առարկաների վերանայումն ու դրանց փակվելը տարբեր բաներ են, ես նկատի եմ ունեցել վերանայել. լրագրողների հետ զրուցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով իր հայտարարությանը, որ դպրոցական առարկաների վերանայման մտադրություն ունի:

Նրա խոսքով` հանրակրթական առարկաները պետք է հղկվեն, մշակվեն: «Բոլոր այն դժվարությունները, որոնց ուսուցիչներն են հանդիպում դասավանդման ընթացքում, աշակերտներն են հանդիպում ուսումնառության պրոցեսում, ծնողներն են հանդիպում` որպես ուսումնառության պրոցեսի կարևոր մաս, մենք պետք է բոլոր այս դժգոհությունները հավաքենք ու քննարկենք չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի փոփոխման հարցը, ինչու չէ` նաեւ առարկայացանկի փոփոխման հարցը: Կարծում եմ, որ  մինչև 2023 թվականը մենք այդ հարցը պետք է լուծած լինենք»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` դա չի նշանակում, որ 2023-ին է այդ ամենը սկսվելու, այլ արդեն այսօրվանից այդ մշակումները կսկսվեն։ ԿԳ նախարարը նշեց, որ հանրակրթության ոլորտում բարեփոխումները երկարատև են:

Հարցին, թե ստացվում է` «Շախմատ» առարկան դուրս չի՞ գա այդ ցանկից, Հարությունյանը պատասխանեց, որ ինքն այդ մասին որևէ բան չի ասել, ուղղակի սխալ է մեկնաբանվել իր խոսքը: