Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել Է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել Է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում Է կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված թվային գրասենյակը: «Բայց արդեն ակներև Է, որ թվային գրասենյակը պետք Է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետև նախագծերի թվաքանակն արդեն հսկայական Է, և դա արդեն գործունեության առանձին ոլորտ Է»,-ասել Է նա:
Ինչպես հավելել Է Սարգսյանը, Եվրամիության փորձը ցույց Է տալիս, որ «նման առանձին ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ Է ստեղծել նոր կառույցներ»: «Դա խոսում Է այն մասին, որ մեր ինտեգրացումը հինգ տարվա ընթացքում բավականին լրջորեն առաջ Է գնացել, և մենք դրա խորացման նոր փուլում ենք, երբ անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրացման նոր կառույցներ: Ակներև Է, որ հանձնաժողովն արդեն գլուխ չի հանում նման հսկայական քանակությամբ նախաձեռնություններից ու նախագծերից, և անհրաժեշտ Է հատուկ մարմին, որը կկառավարի դրանք»,-ընդգծել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Սարգսյանը նշել Է, որ «թվային տրանսֆորմացիան միության երկրների՝ տարեկան մինչև 1 տոկոս տնտեսական աճի լուրջ ներուժ Է պարունակում, եթե երկրները համատեղ շարժվեն առաջ»: «Բայց վտանգավոր կլինի, եթե երկրները փորձեն շարժվել բաժան-բաժան, քանի որ դա խոչընդոտներ ու արգելքներ կստեղծի մեր ընդհանուր շուկաների համար, և դա ուժգնորեն կհարվածի բիզնեսին»,-հավելել Է նա:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հորդորել Է ԵԱՏՄ-ի երկրներին՝ օրենսդրության ներդաշնակեցում իրականացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում, ստեղծել ընդհանուր թվային չափորոշիչներ: Խոսելով այն մասին, որ ԵԱՏՄ-ի ազգային կառավարություններն իրականացնում են թվային տրանսֆորմացիայի իրենց ծրագրերը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ Է համարել այն, որ «ուժեղացվի ԵԱՀՏ-ի դերը ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման և գործողությունների սինքրոնացման տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափելու նոր խոչընդոտների առաջացումից ընդհանուր շուկայում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: