կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-29 15:49
Հասարակություն

Տղամարդը բռնություն է գործադրել, հայհոյել, թքել բուժաշխատողի վրա

Տղամարդը բռնություն է գործադրել, հայհոյել, թքել բուժաշխատողի վրա
Հունվարի 27-ին՝ ժամը 5.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել Մարտուն Ա.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում իրեն չեն ընդունում:
 
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտուն Ա.-ն հայհոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ թքել է նրանց վրա, բռնություն գործադրել` այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել է բուժհաստատության բնականոն աշխատանքը:
 
Նախապատրաստվում են նյութեր: