կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 14:53
Քաղաքական

Թյուրիմացություն է եղել. Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ «Լույս»-ին քննարկմանը չհրավիրելու մասին

Թյուրիմացություն է եղել. Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը՝ «Լույս»-ին  քննարկմանը չհրավիրելու մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:
Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, և գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որևէ խմբակցության:
 
Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են... Կարծես թե հավասարության նշանը դրվել է Իմ քայլի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են Իմ քայլ և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ Լույս խմբակցությանը ոչինչ չի ասվել...
Պահանջում եմ պարզաբանում»:
 
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է ներկայացրել` Խաչատրյանի գրառման տակ գրելով.«Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։ Հավատացեք, քաղաքապետը այդ քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ, խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»։