Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետեւողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը եւս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը:
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը:
Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն է մաղթել: Դեսպանը, արժեւորելով միջազգային հարթակներում Իրանի եւ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կողքին:
Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարեւորել մասնավորապես առեւտրատնտեսական կապերի խթանումը եւ ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաեւ Մեղրիի եւ Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը:
Դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի ողջույնները եւ Իրան այցելելու հրավերը:
Իրանի դեսպանն Արարատ Միրզոյանին է փոխանցել Ալի Լարիջանիի Իրան այցելելու հրավերը