Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ ՀՀ նիստում քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, կուսակցության ղեկավար մարմնի փոփոխության հարց օրակարգում չի եղել: Նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանով վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքականության մեջ է և չի հեռացել: Նիստում մտահոգություններ են բարձրացվել կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:Ըստ Շարմազանովի, այսօրվա իշխանությունը որևէ հստակ գնահատական չի հնչեցնում ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված:
«Մենք ասում ենք, որ այսօրվա իշխանությունն անփորձ է, և այդ իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ԼՂ հիմնահարցում: Մենք ասել ենք՝ չենք պայքարում ինչ-որ բանի դեմ, մեր պայքարը հանուն է՝ Արցախի և Հայաստանի շահի: Եթե Փաշինյանը պայքարում էր մեր դեմ, մենք նրա դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք այն քաղաքականության դեմ, որը ամբողջությամբ չի սպասարկում և՛ մեր, և՛ Արցախի շահերը: Բնականաբար, քննադատում ենք, ոչ թե անձերին, այլ քաղաքական գիծը»,- ասաց նա:
Շարմազանովի կարծիքով` նոր իշխանությունը ԱԺ հանձնաժողովների թիվը ավելացրել է` իր թիմակիցներին տեղավորելու համար:Իրական ընդդիմություն պառլամենտում չկա, իսկ վայրի օպտիմալացումը խայտառակություն է, ըստ նրա: Խայտառակություն է նաև Մայրապետյանի գործը, որով ՄԻԵԴ-ը ապտակ հասցրեց Հայաստանի արդարադատությանը: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա, ըստ Շարմազանովի, դրժել է իր տված բոլոր խոստումները:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ Հայաստանն այսօր «իզգոյ» է դարձել ՀԱՊԿ–ում։ Բոլոր ոլորտներում արձանագրվում է վայրէջք: