| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել էինք, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատել է հաշվիչ հանձնախմբի կազմը, այն կունենա 7 անդամ:
«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Աննա Կոստանյանը:
Հանձնաժողովը նախագահ է ընտրել «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանին, իսկ քարտուղար` նույն խմբակցությունից Արփինե Դավոյանին:
Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 13:30-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում:
Այս պահին ընթանում է ԱԺ նախագահի ընտրությունը, միակ թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն է` Արարատ Միրզոյանը:
Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք միաձայն ընտրելու են Միրզոյանին: