|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը: Այս մասին տեղեկացնում են քաղշինի մամուլի ծառայությունից:
Տասնյակ տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։
Նա մեծ ներդրում է ունեցել շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում, որոնք հետագայում հիմք են ծառայել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար:
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ Վիգեն Արզումանյանը պարգևատրվել էր «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով: Էլոյանն անձամբ էր այցելել վաստակաշատ մասնագետին՝ մեդալը հանձնելու, նրա մասնագիտական և մանկավարժական գործունեության համար սերունդների անունից երախտագիտություն հայտնելու:
Քաղաքաշինության կոմիտեն ցավակցում է Վիգեն Արզումանյանի հարազատներին, մասնագիտական հանրությանը, ուսանողներին՝ մեծ կորստի կապակցությամբ, հավաստիացնելով, որ հեղինակավոր մասնագետի՝ ոլորտի կայացմանն ուղղված ոչ մի ծրագիր անավարտ չի մնալու: