|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Մոսկվան և Երևանը պետք է պահպանեն համագործակցությունը անվտանգության ոլորտում` ՀԱՊԿ շրջանակներում և ինտեգրացիոն այլ միավորումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ, որ կա հարաբերությունների զարգացման դրական շարժ, և այն պետք է զարգացնել: Մենք պատրաստ ենք դրան, կանենք մեզանից կախված հնարավորը, որ հարաբերությունների դրական մակարդակը պահպանվի ոչ միայն տնտեսական, այլ նաև այլ ուղղություններով: Նկատի ունեմ համագործակցությունը անվտանգության ապահովման ոլորտում, համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Պուտինը` հավելելով, որ այդ հանդիպման օրակարգը բավական ընդգրկուն է:
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին` խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նա ընդգծել է, որ Մոսկվային ու Երևանին կապում են դաշնակցային հարաբերություններ, որոնք ունենք հարուստ բովանդակություն: