կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-22 10:46
Աշխարհ

ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը

ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը

ԱՄՆ դաշնային հաստատությունների մի մասը մասամբ կրճատել է աշխատանքը բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, ինչին հանգեցրել է Թրամփ-դեմոկրատներ դիմակայությունը Սենատում. հայտնում է РИА Новости-ն:

Տեղական ժամանակով ուղիղ կեսգիշերին լրացել է կառավարությունը ֆինանսավորող 7 օրենքների գործողության ժամկետը: Առանց ֆինանսավորման են մնացել ԱՄՆ պետքարտուղարությունը, արդարադատության, ներքին անվտանգության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարությունները, ինչպես նաև այլ գերատեսչություններ: Օրենքով նրանք պետք է զգալիորեն կրճատեն աշխատանքը՝ աշխատակիցների մի մասին ուղարկելով հարկադիր արձակուրդ:

Բանն այն է, որ Թրամփը պնդում է, որ բյուջեում ներառվի 5 մլրդ դոլարը` Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության ապահովման համար, իսկ դեմոկրատները դեմ են: Նրանք այդպես էլ չեն եկել համաձայնության: