|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ մայիսի 22-ից նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում մասնակիորեն վերսկսում են պլանային բոլոր հետազոտությունները և միջամտությունները, պայմանավորված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների ներկրմամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 29-ից դադարել էին Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ պատճառով բուժհաստատությունների ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել էր շուրջ 50 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 30 տոկոսի:
Սակայն վերջին օրերին դեղորայքի մատակարարումների վերականգնման շնորհիվ խնդիրը ժամանակավորապես լուծվել է, և այժմ հնարավոր է վերականգնել նաև պլանային միջամտությունները: