Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավիճակին, ասել է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս հարցում «շիլաշփոթ» է ստեղծել. հայտնում է sputnik.by-ը: Նա նաև պատմել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից:
Լուկաշենկոյի խոսքով` երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչո՞ւ է նա Խաչատուրովին (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) քաղաքական դրդապատճառներով կալանավորել:
«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին»,- ասել է նա:
Բելառուսի նախագահը նաև բացահայտել է ինտրիգը և պատմել, թե Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում ինչ են քննարկել ԵԱՏՄ պետությունների ղեկավարները: Նրա խոսքով` և’ Ռուսաստանի, և’ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչո՞ւ չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ: «Չէ՞ որ խնդիրը ստեղծել է Փաշինյանը, ոչ թե մենք»,- ասել է Լուկաշենկոն:
Նա մանրամասնել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:
Ուշագրավ է, որ Լուկաշենկոյի պաշտոնական կայքում տեղեկությունը այլ կերպ է ձևակերպված: Այսպես` Լուկաշենկոն բողոքել է ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից, որոնք, ըստ նրա, միշտ չէ որ համապատասխանում են իրականությանը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայացած` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Պուտինը և Լուկաշենկոն վիճել էին գազի գների շուրջ:
«Ինչ են նրանք անում` բանավեճը ցուցադրում են ուղիղ եթերով, իսկ այնուհետև` ասում, որ Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից այն բանի համար, որ վիճել է նրա հետ: Ի սեր Աստծո: Ես իմ պատվից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրել: Մենք այնտեղ ներողություն էինք խնդրում: Ես Նիկոլից (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) ներողություն խնդրեցի, որ տարբեր պատճառներով «հարձակվել եմ» վրան: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: Այնտեղ շիլաշփոթ էր… Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել: Եվ դա իսկապես եղել է` այդ նիստի ժամանակ մենք ներողություն ենք խնդրել միմյանցից»,- ասել է Լուկաշենկոն: