|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: Այս պահին Քոչարյանն ազատության մեջ է: Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական կազմը հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Հարցին, թե արդյո՞ք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Միանշանակ դիմելու ենք ՄԻԵԴ, ընդ որում` դիմելու ենք Վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ: Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»:
Ինչ վերաբերում է ՍԴ դիմելու միջորդություններին, նա հայտնեց, որ դրանք մերժվել են: