|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Քարոզարշավի առաջին օրերին նրանց ֆեյքերը գրում էին՝ ժողովուրդը հիասթափվել է և երազում է ՀՀԿ-ի վերադարձի մասին, թան էլ չէ, բրդած մածուն ձեզ. այսօր Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Արդեն Չարենցավանում Նիկոլ Փաշինյանը խոստացավ Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր՝ նշելով, որ 27 տարի Հայաստանի արդյունաբերական տարածքները վերածվել են տոնավաճառների, առևտրական տարածքների: «Պետք է մեր արդյունաբերական տարածքները աշխատանքով լցվեն, բարձր աշխատավարձով աշխատողներով լցվեն»,- հայտարարեց նա: