Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես հաղորդում է «alikonline.ir»-ը, Իրանն ու ԵՄ-ն պայմանաւորւել են ընդլայնել Միջուկային համապարփակ համաձայանգրի շրաջանակում, խաղաղասիրական նպատակներով միջուկային էներգետիկ համագործակցութիւնը: Այս մասին ասւած է Բրիւսէլում կայացած Իրան-ԵՄ միջուկային խաղաղ գործակցութեան երրորդ խորհրդաժողովի ամփոփիչ հաղորդագրութիւնում:
«Այս խորհրդաժողովն անհրաժեշտ պլատֆորմ էր, նախորդ երկու խորհրդաժողովների ընթացքում քննարկւած թեմաների, այդ թւում՝ խաղաղասիրական նպատակներով միջուկային համագործակցութեան նպատակով բարձար մակարդակի բանակցութիւններին հետեւելու համար, որը Միջուկային համապարփակ համաձայնագրի լիարժէք իրագործման կարեւոր բաղադրիչներից է»,- մասնաւորապէս նշւած է հաղորդագրութեան մէջ:
Կողմերը գոհունակութիւն են յայտնել միջուկային հարցերի շուրջ համագործակցութեան ու կառավարման ոլորտում արձանագրւած առաջընթացից եւ պայմանաւորւել են յաջորդ խորհրդաժողովը կազմակերպել 2019 թւականին՝ Իրանում: