|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. ըստ իրանական Press TV գործակալության` հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահն ասել է, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ կապերն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Ահմադինեժադը երկօրյա պաշտոնական այցով լինելու է Երեւանում: