|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանն ու Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական ոլորտում համագործակցությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Բաքվի միջազգային օդանավակայանում հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Ադրբեջանն Իրանի կարեւորագույն հարեւաններից է, որի հետ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն մեզ համար»,- ասել է գեներալը՝ հավելելով, որ այցը նպատակ ունի ամրապնդել եւ ընդլայնել պաշտպանական ու անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների պատմական հարաբերությունները եւ ամենատարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը, նման մակարդակի այցելության անհրաժեշտություն էր զգացվում:
Նշենք, որ Բաղերիի այցը տեղի է ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրավերով: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Իրանի ԶՈՒ ԳՇ պետը բանակցություններ կունենա Ադրբեջանի զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: