կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 18:11
Տարածաշրջան Քաղաքական

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի և Կասպից ծովի շրջակա միջավայրի պահպանության հարցերով տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև համագործակցության զգալի ներուժը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման հույս հայտնելով։

«Իրանը և Հայաստանը պետք է ամրապնդեն համագործակցությունն ու փոխգործակցությունը։

Առավել սերտ համակարգումն ու համագործակցությունը կօգնեն ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել փոխըմբռնումը և էլ ավելի ուժեղացնել երկկողմ հարաբերությունները»,-հայտարարել է Փեզեշքիանը։