Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը «տարակուսանք է ապրում»` տեսնելով, թե երբեմնի ընդդիմադիրն ինչ ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խոսել կոռուպցիայի դեմ պայքարից, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, նկատի ունենալով 35 հազար դոլարի դրամաշնորհ շահելու պատմությունը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի ցուցակում է, և հիմա էլ տարակուսանք եմ ապրում` տեսնելով, թե երբեմնի ընդդիմադիր, քաղհալածյալի ու ընդդիմադիրի դրոշ ծածանած մարդը ինչ ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Ավել մեկնաբանություններ թերևս թույլ չտամ, բայց ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի` արդեն որերորդ ձևակերպումն աղերս չունի ճշմարտության ու ազնվության հետ: Ավելին ասեմ` գիտակցված սխալ կողմ պաշտպանելն ավելի վատ է, քան չգիտակցված սխալ անելը»: