կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-28 12:40
Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներին

Ֆրանսիայի վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներին

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստ է հանդիպել «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչների հետ և քննարկել բենզինի համար հարկի ու գնի բարձրացման հարցը. հայտնում է РИА Новости-ն:

«Նրանց խոսքերի մեջ շատ օրինաչափ բաներ կան, դրանք արժե լսել»,- ասել է Ֆլիլիպը BFMTV-ի եթերում:

Հիշեցնենք, որ երեկ, մեկնաբանելով ակցիաները, երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ քաղաքական ուղեգիծը չի փոխվի, սակայն ինքը հասկանում է հասարակության մտահոգությունը: