Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում 2015 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 5 հասարակական գործիչների ընդգրկման վերաբերյալ որոշում կայացվեց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը քննարկման օրակարգում էր դեռևս այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում ակցիաները չէին էլ սկսվել։ Սակայն, ըստ վարչապետի, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքներն այս օրերին ավելի ակտուալ են դառնում։
«Այս մարմնի նպատակը մեկն է՝ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացնել ծառայողական քննություն, որոշել նրանց գործողությունների իրավաչափությունը»,- նշեց Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանական ստորաբաժանումների գործողությունները հասարակության և միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են ստեղծել։
Վարչապետը նշեց նաև, որ ցուցարարների նման ոճի դրսևորումը հաջողությունների չի հանգեցնելու: «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու, առաջարկում եմ լինել կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որ բարձրացվում է իրենց կողմից։ Փակելով կենտրոնական փողոցներից մեկը և խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը` խախտում են մեր Սահմանադրությունը։ Կոչ եմ անում քաղաքացիներին` վերադառնալ կառուցողական դաշտ ու միասին քննարկել բոլոր խնդիրները»,- հայտարարեց նա: