|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Washington Post-ի հետ զրույցում չի բացառել, որ կարող է չեղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում, սպասվող հանդիպումը Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ընդհանրապես չեմ ցանկանում ագրեսիա»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ակնկալում է մոտ օրերս հատուկ ծառայություններից միջադեպի մասին ամբողջական հաշվետվություն ստանալ:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են: