Եվրամիությունը և Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին նախատեսված` բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը Բրյուսելում, որի ընթացքում պետք է քննարկվեին Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու վերաբերյալ հարցեր: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Որոշումը` հետաձգել ուրբաթ նախատեսված հանդիպումը, ընդունվել է համատեղ»,- ասել է նա լրագրողներին` տեղեկացնելով, որ հանդիպման նոր օր չի որոշվել:
Հանդիպումը չեղարկելու պատճառները Կոսյանչիչը չի նշել: