|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հնարավոր է` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չինական ապրանքների համար նոր` 267 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանի: Այդ մասին նա ասել է The Wall Street Journal-ի հետ զրույցում. հայտնում է Газета.ру-ն:
Թրամփը քիչ հավանական է համարել, որ Վաշինգտոնը կընդունի Պեկինի առաջարկը և չի բարձրացնի մաքսատուրքերը` 10 տոկոսից հասցնելով 25 տոկոսի: Ըստ նրա` մաքսատուրքերը կսահմանվեն Չինաստանից ներկրվող գաջեթների համար:
Նշենք, որ նման հայտարարություն Թրամփն անում է Չինաստանի նախագահի հետ հանդիպումից օրեր առաջ: Այն պետք է կայանա Արգենտինայում` «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում: