|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և որոշ տեսակի փայտե արտադրանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ապրանքի արժեքի 10 տոկոսի չափով մաքսատուրք է սահմանվում փայտի ներմուծման վրա: 25%-ի չափով մաքսատուրքեր կգործեն կահույքի որոշ տեսակների, այդ թվում՝ խոհանոցային կահույքի ներմուծման վրա:
Նոր միջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին: 2026 թվականի հունվարի 1-ից հետո նախատեսված է մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն:
Թրամփն օգոստոսի 22-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննություն է անցկացնում այլ երկրներից կահույքի ներմուծումների վերաբերյալ: Նա նշել էր, որ հետաքննության արդյունքներով այդ արտադրանքի ներմուծման վրա կսահմանվեն մաքսատուրքեր: Թրամփը վստահություն էր հայտնել, որ դա կահույքի բիզնեսը կվերադարձնի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան և այլ նահանգներ:
Վիետնամը, Կանադան, Չինաստանը և Մեքսիկան Միացյալ Նահանգներ կահույք արտահանող հիմնական երկրներն են։