Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահը 5 տոկոսանոց մաքսատուրքեր է մտցրել մեքսիկական ամբողջ ներմուծման վրա, որպեսզի ստիպի Մեքսիկային` մեծ ջանքեր գործադրել ԱՄՆ սահմանըհատել փորձող` Կենտրոնական Ամերիկայից փախստականների հոսքը կանխելու համար: Մաքսատուրքերը կսկսեն գործել հունիսի 10-ից. գրում է AP-ն:
Թրամփի խոսքով` տուրքի տոկոսն աստիճանաբար կավելանա՝ հասնելով մինչև 25 տոկոսի, «այնքան ժամանակ, մինչև անօրինական ներգաղթի խնդիրն ամբողջությամբ լուծվի»: Այս մասին ԱՄՆ առաջնորդը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում այն բանից հետո, երբ հինգշաբթի հայտարարել է լրագրողներին, որ մոտ ապագայում նախատեսում է «կարևոր հայտարարություն» անել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Հունիսի 10-ին Միացյալ Նահանգները 5 տոկոսանոց սակագին կմտցնի Մեքսիկայից մեր երկիր ներկրվող բոլոր ապրանքների վրա այնքան ժամանակ, մինչև որ Մեքսիկայով եկող անօրինական փախստականները կանգ առնեն։ Սակագինն աստիճանաբար կավելանա, քանի դեռ անօրինական փախստականների հարցը չի լուծվել»,- գրել է նա` միևնույն ժամանակ մեղադրելով մեքսիկական կառավարությանը, որ չի կարողանում կանգնեցնել ապաստան խնդրողների հոսքը Սալվադորից, Հոնդուրասից և Գվատեմալայից։