|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշման նախագիծ` «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին: Նախագիծը ներակայացնող` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այս ռեժիմով ներմուծում Հայաստանը դեռ չի ունեցել, և դա լրացուցիչ հնարավորություն է, որը, ըստ էության, ԵՏՄ անդամակցության հետ է կապված:
Խոսքը վերաբերում է նրան, որ այն հումքանյութերը, որը ներմուծում է տնտեսվարող սուբյեկտը, ներմուծում է պատրաստի արտադրանք ստեղծելու համար, որի մաքսատուրքերն ավելի ցածր են, և նախատեսվում է մաքսատուրքի վճարումը հետաձգել մեկ տարով, իսկ մեկ տարի հետո վճարել պատրաստի արտադրանքի համար սահմանված մաքսատուրքը:
«Դա լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի հետաձգվեն մաքսատուրքերի վճարումները և ավելի ցածր մաքսատուրքերով վճարումներ կատարվեն: Սա, ըստ էության, դրական է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
«Եվ սա նաև քայլ է` բիզնեսին աջակցելու համար»,- հավելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: