|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներըՈստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղնոյեմբերի 22-ինիրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները`Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակովԱգարակ սահմանայինանցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Արդյունքում վերջինիսմարմնիցդուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված42 գրամ սև գույնի զանգված: Դ.Ս.-ի հայտարարության համաձայն՝ այն «ափիոն» տեսակի թմրանյութ է:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: