|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավարներ Սթիվ Հիլթոնը և Սթյուարթ Վարնին «ծիծաղելի» են անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարը. հայտնում է РИА Новости-ն:
Նրանք Եվրոպան «պացիֆիստ» են որակել և հանգել այն եզրակացության, որ ԵՄ երկրները չեն կարող ապահովել իրենց անվտանգությունն առանց ԱՄՆ-ի աջակցության: Հիլթոնը ենթադրել է, որ Մակրոնը Թրամփի դեմ հարձակումներով փորձում է սիրաշահել ֆրանսիացիներին և բարձրացնել իր քաղաքական վարկանիշը:
Հիշեցնենք, որ այդ գաղափարն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: