|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1969 թ. ծնված Արմեն Թ.-ի այգու ընկուզենու տակ գտնվող մահճակալի միջից հայտնաբերել են մոտ 1.3 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված, պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված մոտ 3.9 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված, իսկ Արմեն Թ.-ի կինը` 1990 թ. ծնված Մարիամ Ա.-ն, տանը կից արհեստանոցից ներկայացրել է մոտ 4.9 գ կշռով կանեփանման բույսի չորացված մանրացված զանգված և հայտարարել, որ հայտնաբերված և իր կողմից ներկայացված զանգվածները պատկանում են ամուսնուն, ով դրանք քաղել է իրենց տան հարակից անտառից:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: