| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական, 
 «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական, 
 «Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական, 
 Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական: 
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն:
Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։
Կենտրոնական ընտրականհանձնաժողովնընդունել է նաև որոշում՝ հրավիրել Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն (SILBA)և Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց (ENEMO)օտարերկյա հասարակական կազմակերպություններին`ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: