|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Րոպեներ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սկսեց քննարկելու է Թուրքիայում կրոնական ազատությունների վերաբերյալ թիվ 306 բանաձեւը, որը Թուրքիայից պահանջում է հնարավորություն ընձեռել ազգային եւ կրոնական փոքրամասնություններին ազատորեն օգտվելու իրենց իրավունքներից, նաեւ ենթադրում է հայերի, ասորիների, հույների եւ քրիստոնյա փոքրամասնություններին պատկանող եկեղեցիների եւ եկեղեցական կալվածքների վերադարձ:
Լսումներին ներկա են նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմերի հոգեւոր առաջնորդները:
306-րդ բանաձեւի համահեղինակներն են հանրապետական Էդ Ռոյսն ու դեմոկրատ Հովարդ Բերմանը: Բանաձեւն ունի 35 համակիր: