կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 16:16
Քաղաքական

Հայաստանը հիշեցրել է՝ պատշաճ քննված չեն եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու հարցերը

Հայաստանը հիշեցրել է՝ պատշաճ քննված չեն եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու հարցերը

Կոռուպցիայի դեմ պայքարի նվաճումների մասին խոսելիս Ադրբեջանը պետք է հիշի, որ դեռևս իրավական գնահատականներ տրված չեն «Պանամայի փաստաթղթերում» Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, նրանց ընտանիքի անդամների մասին տեղեկություններին, ինչպես նաև պատշաճ քննված չեն Ադրբեջանի կողմից ԵՄ կառույցների տարբեր պաշտոնյաներին կաշառելու և ադրբեջանական ընկերությունների կողմից փողերի մեծածավալ լվացման հարցերը: Այս մասին Հռոմում տեղի ունեցած հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ, գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևի այն հայտարարությանը, թե «գրավյալ տարածքներում կան օրենսդրության չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր, և այնտեղ հնարավոր չէ իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ»:

Զեյնալյանը խորհուրդ է տվել ադրբեջանցիներին` զբաղվել կոռուպցիոն ներքին խնդիրների պատշաճ քննությամբ:

Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրել է Ադրբեջանի ներկայացուցչին, որ հակակոռուպցիոն մասնագիտական համաժողովը քաղաքական, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելու հարթակ չէ, իսկ եթե ցանկանում են խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, ապա թող խոսեն էթնիկ ծագման հիմքով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի ոտնահարման մասին: